Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով նոր նախաձեռնությամբ պետք է հանդես գան. ՄԱԿ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան կոչ է արել Մոսկվային և Վաշինգտոնին Սիրիայի վերաբերյալ նոր համատեղ նախաձեռնությամբ հանդես գալ, որը կկարողանա կանխել ռազմական հակամարտության նոր փուլը, գրում է Deutche Welle-ն:
«Սիրիայի խաղաղ կարգավորման գործում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ձեռքբերումներին անհրաժեշտ է մշտապես աջակցել»,- նշել է նա։
Փետրվարին ձեռք բերված հրադադարը վտանգի տակ է և կարող է խափանվել ցանկացած պահի, զգուշացրել է դե Միստուրան:
Ըստ նրա՝ Հալեպի և այլ քաղաքների տարածքներում վերսկսված կրակի ամբողջական դադարեցումից հետո միայն հնարավոր կլինի նշանակել խաղաղ բանակցությունների հերթական փուլը Ժնևում։










