ԵՄ-ն 117 մլն եվրո է հատկացրել Աֆրիկայի երկրներից միգրացիայի դեմ պայքարին

02:42 • 29.04.16

Եվրահանձնաժողովը 117 մլն եվրո է հատկացրել Աֆրիկյան Եղջյուրի պետություններից` Սոմալիից, Քենիայից և Սուդանից եկող ներգաղթյալների հոսքի դեմ պայքարի համար:

 

Ինչպես փոխանցում է ТАСС-ն,այս մասին հայտնել է միջազգային համագործակցության և կայուն զարգացման  հարցերով եվրահանձնակատար Նևեն Միմիցան:


«Եվրահանձնաժողովը 117 մլն եվրո արժողությամբ 10 նոր նպատակային ծրագիր է հաստատել` ուղղված Աֆրիկյան եղջյուրի պետություններից միգրացիայի հիմնարար պատճառները վերածնելուն», - ասել է եվրահանձնակատարը: Այդ միջոցները կիրացվեն Աֆրիկայի պետություններին աջակցության եվրոպական հիմնադրամի միջոցով:

 

ԵՄ-ն 117 մլն եվրո է հատկացրել Աֆրիկայի երկրներից միգրացիայի դեմ պայքարին