Apple-ի գրասենյակում մահացած հայտնաբերված աշխատակիցն ինքնասպանություն է գործել

08:58 • 29.04.16

Ամերիկյան Apple ընկերության աշխատակիցը, ով մահացած է հայտնաբերվել ԱՄՆ Կուպերտինո քաղաքում գտնվող շտաբ-բնակարանում, ինքնասպանություն է գործել, գրում է РИА Новости-ն` ոստիկանության հղումով։

 

«Դատաբժշկական փորձաքննության գրասենյակը պարզել է մահացածի ինքնությունը, նա 25-ամյա Էդվարդ Մակովյակն է: Դատաբժշկական փորձագետը պարզել է մահվան բնույթը` ինքնասպանություն, մահվան պատճառը գլխին հասցված կրակոցն է»,- հայտնել է Սանտա Կլարա շրջանի ոստիկանության գրասենյակը:

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի Apple-ի գրասենյակում հայտնաբերվել էր տղամարդու դի` գլխի շրջանում հրազենային վնասվածքով, մարմնի կողքին զենք էր հայտնաբերվել:


 

Apple-ի գրասենյակում մահացած հայտնաբերված աշխատակիցն ինքնասպանություն է գործել