Կամ խմիր, կամ տապալվիր. չինացի դասախոսը ստիպել է ուսանողներին թունդ լիկյոր խմել` քննությունը նշանակելու դիմաց
Չինաստանի Guizhou Anshun ինստիտուտի տնօրինությունն աշխատանքից հեռացրել է պրոֆեսոր Գու Մինին, ով ստիպել է իր ուսանողներին ալկոհոլային խմիչք օգտագործել` ավարտական քննությունը նշանակելու համար։
Ինչպես նշում է Oddity Central-ը, դասախոսը քննությունից առաջ թունդ լիկյորը լցրել է մի քանի տասնյակ միանգամյա օգտագործման բաժակների մեջ ու, շարելով դրանք իր սեղանին, ուսանողներին առաջարկել խմել։
«Նրանք, ովքեր խմել են բաժակի ողջ պարունակությունը, ստացել են առավելագույն 100 միավոր, կիսով չափ խմողները` 90 միավոր, իսկ մի քանի կում անողները` 60 միավոր»,-պատմել է ուսանողներից մեկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ քննությունից հետո ուսանողների մեծ մասը գինովցած է դուրս եկել քննասենյակից, քանի որ լիկյորում սպիրտի պարունակությունը եղել է 40-60 տոկոս։












