Ավիահարվածների է ենթարկվել Հալեպի հիվանդանոցը. կան տասնյակ զոհեր

00:09 • 29.04.16

Սիրիայի Հալեպ քաղաքի, ապստամբների կողմից կառավարվող հատվածներում, ավիահարվածների հետևանքով ավիրվել է հիվանդանոց, գրում է reuters.com-ը:

Ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի, որոնք մեջ կան բժիշկներ և երեխաներ: Ամերիկացի մի պաշտոնյա էլ սա համարել է Սիրիայի կառավարական ուժերի ձեռքի գործը:

ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան դիմել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին միջամտելու, որպեսզի պահպանվի կառավարական ուժերի և ապստամբների միջև ձեռք բերված հրադադարը:

Ավիահարվածների է ենթարկվել Հալեպի հիվանդանոցը. կան տասնյակ զոհեր