Մադրիդում տուգանք է սահմանվել «շտապ օգնության» ուշացման համար

00:44 • 29.04.16

Մադրիդ ինքնավար համայնքի կառավարությունը որոշում է կայացրել  տուգանք սահմանել «շտապ օգնության» համար կանչին ուշ արձագանքելու և ուշ ժամանելու համար:

 

Ինչպես հաղորդում է Euromag-ը, տուգանքի չափսը կկազմի 2-6000 եվրո` պայմանավորված  ուշացման տևողությամբ:


Միջին ժամանակը, որի ընթացքում «շտապ օգնությունը» պետք է հասնի նշված հասցեով, սահմանվում է մինչև 25 րոպե քաղաքային պայմաններում և 35 րոպե գյուղական տարածքների համար, սակայն այն չպետք է ոչ մի դեպքում տեղ հասնի ավելի ուշ, քան 45 րոպեն:


Եթե ուշացումը սահմանված ժամաքանակից կազմի 2.5-3 րոպե, 2000 եվրո տուգանք կսահմանվի, 3-5 րոպեի ուշացումը կպատժվի 4000 եվրո, իսկ 5 րոպեից ավելը` 6000 եվրո տուգանքով:

 

 

Մադրիդում տուգանք է սահմանվել «շտապ օգնության» ուշացման համար