Երևանում սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է մահճակալի տակից (լուսանկարներ, տեսանյութ)

19:31 • 29.04.16

Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ճշտվել է ապրիլի 13-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, 1991 թվականին ծնված, Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ Անդրանիկ Շահինյանի գտնվելու վայրը. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը։


Ապրիլի 29-ին օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի վարչության ծառայողները մայրաքաղաքի Սունդուկյան փողոցի շենքերից մեկի բնակարանից բերման են ենթարկել նրան: Հիշեցնենք, որ Շահինյանը հետախուզվում էր այս տարվա հունվարի 1-ին սպանության փորձ և խուլիգանություն կատարելու մեղադրանքներով, խափանման միջոցը` կալանք:


Նախաքննությունը շարունակվում է:

 

Երևանում սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է մահճակալի տակից (լուսանկարներ, տեսանյութ)