ԱՄՆ-ում ինքնաթիռի և թռչունների բախումից օդանավի քթի վրա կես մետրանոց փոս է առաջացել (լուսանկարներ)
Ամերիկյան Սիեթլ նահանգից դեպի Տեքսաս թռչող ինքնաթիռի և թռչունների բախումից, օդանավի քթի վրա կես մետրանոց փոս է առաջացել, գրում է huffingtonpost.com-ը:
«Ամերիկյան ավիաուղիներ»-ին պատկանող Էյրբաս A321 ինքնաթիռը, որում եղել են 150 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, թռիչքից քիչ անց հարվածել է թռչունների խմբին: Օդանավի քթի հատվածում առաջացել է կես մետրանոց փոս:










