Բրազիլիայի հնագույն թերթերից մեկը փակվում է տնտեսական ճգնաժամի պատճառով

01:37 • 29.04.16

Բրազիլիայի և ողջ լատինամերիկյան տարածաշրջանի հնագույն թերթերից մեկը`  Jornal do Сommercio-ն, ուրբաթ կթողարկի իր վերջին համարը:

 

Ինչպես հաղորդում է  ТАСС-ը, մեջբերելով թերթի ղեկավար Մաուրիսիու Դինեպիին, այդ որոշումը պայմանավորված է տնտեսական խնդիրներով, որոնց բախվել է խոշորագույն հարավամերիկյան պետությունը:


«Մենք դարձել ենք ճգնաժամի զոհերից մեկը, որի մեջ հայտնվել է մեր երկիրը: Իշխանական կառույցները դադարել են հայտարարություն տալ թերթում, իսկ մասնավոր հատվածը դադարել է վճարել անգամ արդեն հրապարակված հայտարարությունների համար», - մեկնաբանել է վերջինս:
Jornal do Сommercio թերթը հիմնադրվել է 1827-ին ֆրանսիացի Պիեռ Պլանշերի կողմից: Այն երկրորդն է Բրազիլիայի և ողջ Լատինական Ամերիկայի թերթերից: