Դիարբեքիրի զորամասերից մեկում պայթյուն է որոտացել

16:44 • 29.04.16

Դիարբեքիրի Յենիշեհիր քաղաքում գտնվող զորամասի շենքի տանիքում պայթյուն է որոտացել։

 

Ինչպես տեղեկացնում է Haber7-ը, շենքի ներսում գտնվող զինվորներն ու անձնակազմը խուճապահար դուրս են եկել։


Պայթյունի հուժկու ձայնը լսվել է նաև շրջակայքում։


Համաձայն նախնական վարկածի՝ պայթյունի պատճառը կարող է շենքի վրա նետված ինքնաշեն պայթուցիկ սարքը լինել։


Անվտանգության ուժերն այդ տարածքում ուսումնասիրություն են սկսել։