ԵՄ-ն անցել է միության ներսում ռոումինգի չեղարկմանը

17:01 • 29.04.16

Եվրամիությունը շաբաթ օրվանից նվազեցնում է 28 անդամ երկրների տարածքում բջջային ռոումինգի արժեքը, իսկ հաջորդ տարվա հունիսի կեսից այն ընդհանրապես կչեղարկվի, գրում է interfax.ru-ն։

 

Ուրբաթ օրը Եվրահանձնաժողովի հրապարակած կոմյունիկեում հաղորդվում է, որ ապրիլի 30-ից ԵՄ-ում բջջային սարքերի սեփականատերերը միության այլ երկրներ այցելությունների ժամանակ կվճարեն ելքային զանգի մեկ րոպեի համար լրացուցիչ 5 ցենտ, ուղարկված sms-հաղորդագրության համար լրացուցիչ 2 ցենտ և տվյալների մեգաբայթի համար՝ 5 ցենտ:

 

Դա ԵՄ-ի ներսում երկրների միջև ռոումինգի ամբողջական վերացման անցնելու սկիզբն է: 2017 թվականի հունիսի կեսից ԵՄ բնակիչները բջջային կապի համար նույն գումարը կվճարեն իրենց տանը և միության ցանկացած այլ երկրում։

 

ԵՄ-ն անցել է միության ներսում ռոումինգի չեղարկմանը