ԱՄՆ-ում կենդանաբանական այգին 10 դոլարի դիմաց խավարասերներին անվանակոչել է նախկին սիրելիների անուններով
ԱՄՆ-ի Բրոնքսի կենդանաբանական այգին մադագասկարյան խավարասերներին 10 դոլարի դիմաց անվանակոչել է նախկին սիրելիների անուններով։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ակցիան կենդանաբանական այգին նախաձեռնել էր Սուրբ Վալենտինի տոնի առթիվ, սակայն այս թեման շարունակում է հետաքրքրել լրատվամիջոցներին։
«Այնտեղ այնքան շատ խավարասեր կա, որ հնարավորություններն անվերջ են»,- գրում է BuzzFeed-ը կենդանաբանական այգու վերաբերյալ։
Կենդանաբանական այգու կայքում նշված է, որ տասնյակ հազարավոր խավարասերներ առանց անվանումների են, մինչդեռ նրանք պատրաստ են դառնալ «ձեր սիրո խորհրդանիշը»։










