Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը

14:27 • 29.04.16

Ապրիլի 29-ին Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը, որի ժամանակ թեկնածուները պայքարելու են 290 հոգանոց խորհրդարանի ազատ մնացած 68 տեղերի համար։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, իրանցիները 68 պատգամավորներին ընտրելու են այն թեկնածուների շարքից, ովքեր փետրվարի 26-ին կայացած ընտրությունների առաջին փուլում չեն հավաքել ձայների 25 տոկոսը:

 

Հայտնի է, որ արդյունքներն ամփոփվելու են կիրակի։ Իրանի նորընտիր խորհրդարանն իր առաջին նիստը կգումարի մայիսի 27-ին։
 

Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը