Իրաքում «Իսլամական պետության» ահաբեկիչներ են սպանվել
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են սպանվել, այս մասին տեղեկացնում է iraqinews.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի պաշտպանության նախարարությունը:
«Իրաքի բանակի 7-րդ դիվիզիային հաջողվել է սպանել ահաբեկչական խմբավորման ղեկավարներից Աբու Սուհաիբ ալ-Մաղրաբիին և իր երեք օգնականներին, ինչպես նաև հինգ այլ ահաբեկիչների»,- ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:










