Նոր Զելանդիայի բնակչուհին 67 տարի անց գիրքը գրադարան է վերադարձրել

22:46 • 29.04.16

Նոր Զելանդիայի բնակչուհին գրադարան է վերադարձրել 67 տարի առաջ վերցրած գիրքը, գրում է The Guardian-ը:

 

Կինը, ում անունը չի նշվում, Օքլենդի գրադարանում վերցրել է «Մաորիի առասպելներն ու լեգենդները» գիրքը դեռ դպրոցական տարիներին՝ 1948 թվականին: Այդ ժամանակից ի վեր նրան գրադարանում չեն տեսել:

 

Հինգշաբթի օրը կինը գիրքը հետ է բերել: Նա նաև հարցրել է, թե ինչ տուգանք պետք է վճարի 24605 օր ուշացնելու համար, գրում է թերթը:

 

Նշվում է, սակայն, որ կինը ստիպված չի եղել վճարել ուշացման համար, քանի որ եթե գիրքը վերցնում է երեխա, ապա նրանից տուգանք չի պահանջվում: Եթե գիրքը վերցնելու պահին նա չափահաս լինել, ապա տուգանքի չափը այդ պահին կհասներ 24 հազար նորզելանդական դոլարի (17 հազար դոլար):

Նոր Զելանդիայի բնակչուհին 67 տարի անց գիրքը գրադարան է վերադարձրել