Նորվեգիայի կառավարությունը որոշում է կայացրել ցանկապատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

16:56 • 29.04.16

Նորվեգիան որոշում է կայացրել ցանկապատ կանգնեցնել Ռուսաստանի հետ սահմանին: Այդ մասին հաղորդում է FlashNord-ը՝ վկայակոչելով թագավորության արդարադատության և հանրային անվտանգության նախարարությանը։

 

«Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցման մասին որոշումը կայացրել է թագավորության կառավարությունը՝ սահմանը հատող փախստականների նկատմամբ վերահսկողության ուժեղացման նպատակով»,- ասել է աղբյուրը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Նորվեգիայում միգրացիայի հարցերով զբաղվող գերատեսչությունն ապրիլի 25-ից առաջարկում է 10 հազարական կրոն (մոտ 1.215 դոլար) հատկացնել առաջին 500 փախստականներին, որոնք կամավոր կերպով կհեռանան երկրից և կվերադառնան հայրենիք:

 

Անցած տարվա վերջին փախստականների հոսքը ռուս-նորվեգական սահմանով տասնյակ անգամ աճել է. Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից փախստականները սկսել են օգտվել այդ առավել անվտանգ ճանապարհից՝ Եվրոպա հասնելու համար: Մի քանի ամսվա ընթացքում սահմանը հատել է 5,5 հազար փախստական, ինչը լուրջ խնդիրներ է ստղծել սահմանամերձ տարածքում: Եվ միայն անցած տարվա նոյեմբերին միգրացիոն օրենսդրության խստացումն է կանգնեցրել փախստականների հոսքը: Սակայն իշխանությունները չեն բացառում, որ այն կարող է վերսկսվել։

 

Նորվեգիայի կառավարությունը որոշում է կայացրել ցանկապատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին