ԱՄՆ-ում ոստիկանությունը կրակել է պանդայի հագուստով տղամարդուն, ով սպառնացել է հեռուստակայան պայթեցնել
ԱՄՆ ոստիկանությունը կրակել և վիրավորել է պանդայի հագուստով և վիրաբուժական դիմակով տղամարդուն, ով սպառնացել է պայթեցնել Բալտիմորում գտնվող WBFF հեռուստակայանը։
Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել այն բանից հետո, երբ տղամարդը, ում անունը չի նշվում, մտել է WBFF-ի գրասենյակ՝ պահանջելով հեռարձակել իր կրիչի բովանդակությունը, գրում է BBC-ն։
Նա ծանր, բայց կայուն վիճակում է գտնվում։
Պաշտոնյաները հայտնել են, որ ենթադրյալ պայթուցիկը շոկոլադ է եղել, որը փաթաթված է եղել նրբաթիթեղով և ամրացված լարերով։
Ինչպես պարզվել է՝ կրիչի մեջ եղել է աստղագիտության, սև խոռոչների և տիեզերքի վերաբերող նյութեր:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը երեք անգամ կրակել է տղամարդու վրա, երբ նա չի ենթարկվել գրպաններից ձեռքերը հանելու պահանջին։










