Արա Այվազյանն ազատվել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել Մեքսիկայում ՀՀ դեսպան
ՀՀ Նախագահի հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագայի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):










