Փուլային կարգավորման ժամանակ Ադրբեջանը նախևառաջ ճանաչելու է ԼՂՀ անկախությունը. Շավարշ Քոչարյան
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է «News.am» գործակալության՝ ԱԳ նախարարի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հարցին։
- Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը:
-Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախևառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները և բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ:










