Կրակոցներ Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկի մոտ. կա զոհ

09:13 • 29.04.16

Անհայտ անձը կրակ է բացել Սիդնեյի արևմտյան մասում գտնվող առևտրի կենտրոնի կայանատեղիում, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել են երկուսը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Հաղորդվում է, որ մոտ 8 կրակոց է հնչել։

 

Ոստիկանությունը դեռ ձերբակալություններ չի իրականացրել։ Ենթադրվում է, որ հրաձիգը դեպքի վայրից փախուստի է դիմել։

 

Առևտրի կենտրոնի շենքը շրջափակվել է։ Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունները շարունակում են դեպքի վայրում մնալ։
 

Կրակոցներ Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկի մոտ. կա զոհ