Նյու Յորքում Դոնալդ Թրամփի երկնաքերում խուզարկություն է ընթանում

08:48 • 29.04.16

Նյու Յորքի արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ուղարկվել են Թրամփ-թաուեր երկնաքեր՝ այն բանից հետո, երբ տեղեկություն են ստացել շինությունում կասկածելի սպիտակ փոշու մասին, հայտնում է NBC New York-ը։


Արտակարգ ծառայություններում աղբյուրները հայտնել են, որ փոշին հայտնաբերվել է Հինգերորդ ավենյուում գտնվող շենքի 5-րդ հարկում։ Ի դեպ, ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփն այժմ գտնվում է Կալիֆոռնիայում:


Բացի ոստիկանությունից և հրշեջներից՝ դեպքի վայրում են գտնվում նաև վտանգավոր նյութերի գծով մասնագետները։


Նյու Յորքում Դոնալդ Թրամփի երկնաքերում խուզարկություն է ընթանում