Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության նիստին մասնակցող 14 երկրի շուրջ 40 պատվիրակներ այցելել են Ծիծեռնակաբերդ

10:39 • 29.04.16

 

Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) Ազգային առանցքային ցուցանիշների հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցող 14 երկրի շուրջ 40 պատվիրակներ ապրիլի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այս մասին հայտնում են ՀՀ Վերահսկիչ պալատի մամլո ծառայությունից։


Բարձրաստիճան հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ նրանց ներկայացրել են թանգարանի հիմնական և ժամանակավոր ցուցադրությունները, պատմական իրադարձությունների մանրամասները:


Պատվիրակները թանգարանի շրջայցից հետո եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության նիստին մասնակցող 14 երկրի շուրջ 40 պատվիրակներ այցելել են Ծիծեռնակաբերդ