Մարկ Ցուկերբերգի կարողությունը մի քանի ժամում ավելացել է 3.6 մլրդ դոլարով
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը ամերիկյան NASDAQ բորսայի աճուրդում մի քանի ժամում ավելացել է 3.6 մլրդ դոլարով: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին վկայում են Forbes ամսագրի օնլայն վարկանշային աղյուսակի ապրիլի 28-ի տվյալները:
Նշվում է, որ ապրիլի 27-ին` NASDAQ-ի աճուրդի փակման պահին, Facebook-ի բաժնետոմսերը գնահատվում էին 108.9 դոլար, իսկ ապրիլի 28-ին արժեթղթերի գինը հասել է 117.84 դոլարի:
Այժմ Ցուկերբերգը Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը` շրջանցելով Oracle-ի հիմնադիր Լարի ԷԼիսոնին: Ցուկերբերգի կարողությունը ներկա պահին գնահատվում է 50.8 մլրդ դոլար:










