Ճապոնիայի ԱԳ նախարարը 3 տարվա մեջ առաջին անգամ Չինաստան է այցելել

12:30 • 30.04.16

Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին հանդիպում է ունեցել իր ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ, ով իր պաշտոնավարման օրոք՝ վերջին 3 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Չինաստան, գրում է Газета-ն:
 

Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում: Չինացի նախարարը նշել է, որ երկկողմ հարաբերություններն անհրաժեշտ է կառուցել համագործակցության հիման վրա, այլ ոչ թե առճակատման՝ հետ նայելով պատմությանը և երկու երկրների ստանձնած պարտավորությունները կատարելու խոստմանը։
 

Նրա խոսքով՝ Ճապոնիան ցույց է տվել, որ պատրաստ է առաջին քայլն անել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Վան Ին ընդգծել է նաև, որ «եթե Կիսիդան ժամանել է անկեղծ մտադրություններով, ապա Չինաստանը ողջունում է դա»։
 

Ճապոնիայի և Չինաստանի միջև, այնուամենայնիվ, պահպանվում են բազմաթիվ հակասություններ, որոնք երկրները չեն կարողանում լուծել։

 

 

Ճապոնիայի ԱԳ նախարարը 3 տարվա մեջ առաջին անգամ Չինաստան է այցելել