Airbus-ը դադարեցրել է Eurocopter ուղղաթիռների թռիչքները` Նորվեգիայում տեղի ունեցած միջադեպից հետո
Ֆրանսիական Airbus ընկերությունը դադարեցրել է Eurocopter ուղղաթիռների բոլոր կոմերցիոն թռիչքները։ Հիշեցնենք, որ ուղղաթիռներից մեկը երեկ կործանվել էր Նորվեգիայի ափերի մոտ, գրում է Газета-ն:
«Հաշվի առնելով ողբերգական իրադարձությունները` մենք համատեղ որոշում ենք կայացրել դադարեցնել բոլոր կոմերցիոն չվերթները`մինչ աղետի բոլոր հանգամանքները պարզելը»,- հայտարարել են ընկերությունում:
Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի իշխանությունները նույնպես հայտարարել են նման տեսակի ուղղաթիռների չվերթների դադարեցման մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են դրանում գտնվող 13 մարդիկ։










