Ամերիկուհին դատապարտվել է 100 տարվա ազատազրկման՝ հղի կնոջ սպանության համար
Կոլորադոյի դատարանը 36-ամյա ամերիկուհուն դատապարտել է 100 տարվա ազատազրկման հղի կնոջ որովայնից ութամսական երեխային կտրելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես պարզել է քննությունը, Դայնել Լեյնը մի քանի ամիս հղի էր ձևանում: Նա համացանցի գերձայնային հետազոտության արդյունքներ էր ներբեռնում ընկերոջը իր հղիության մեջ համոզելու համար:
2015 թվականին նա հղիների համար հագուստ վաճառելու առիթով իր տուն է կանչել Միշել Ուիլքինսին, ինչից հետո հարձակվել է նրա վրա և խոհանոցային դանակների օգնությամբ կտրել է նրա պտուղը:
Երեխայի սպանության համար նրան չի հաջողվել դատել, քանի որ դեպքի վայրում աշխատող քննիչները չեն կարողացել հաստատել, որ երեխան կենդանի է եղել որովայնը կտրելուց հետո: Այդ պատճառով նրան դատապարտել են մահափորձի և հղիության անօրինական դադարեցման համար:
Հաղորդվում է, որ դատի ժամանակ մեղադրյալը լռություն է պահպանել, ինչի առիթով դատավոր Մարիա Բերկենկոտերը նշել է. «Մարդիկ շատ են ցանկանում ձեզ լսել, տիկին Լեյն, շատ են ցանկանում լսել, թե ինչպես անկեղծորեն կզղջաք, սրտի խորքից»:










