Սեյրան Օհանյանը հանդիպել է ՏՏ առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

15:35 • 30.04.16

Ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:


Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների և պաշտպանական գերատեսչության համագործակցության հեռանկարները:
 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ղեկավարները և ԻՏՁՄ ներկայացուցիչները հանդես են եկել համագործակցության շուրջ գործնական առաջարկություններ:

 

Առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները համատեղ ուսումնասիրելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել հետագա աշխատանքները շարունակել աշխատանքային խմբերով` ձևավորելով պաշտպանության նախարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր:

 

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՏՏ առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ