Կանխվել է Կիևյան կամրջից ինքնասպանության փորձը

09:43 • 30.04.16

Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 30-ին՝ ժամը 01.01-ին, տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Կիևյան կամրջի կամարին և սպառնում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցները կանխել են 1976 թ. ծնված Ա. Բ.-ի ինքնասպանության փորձը և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։

 

Կանխվել է Կիևյան կամրջից ինքնասպանության փորձը