Սիրիայի երկու շրջաններում ուժի մեջ է մտել ժամանակավոր հրադադարը
Սիրիայի երկու շրջաններում ուժի մեջ է մտել «լռության ռեժիմը»։ Այդ մասին հաղորդվում է երկրի զինված ուժերի հրամանատարության կոմյունիկեում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ապրիլի 30-ին սիրիական ժամանակով ժամը 1:00-ից ուժի մեջ է մտել 24- ժամյա ժամանակավոր հրադադարը Դամասկոսի շրջանում, 72- ժամյա հրադադարը՝ հյուսիսային Լաթաքիա շրջանում:
Այդկերպ՝ այդ շրջանները միացել են մյուս շրջաններին, որտեղ հրադադար է հաստատվել դեռ երկու ամիս առաջ։
Ինչպես հայտնում է BBC-ն, «լռության ռեժիմը» դարձել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածության արդյունք:
Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ էր արել Մոսկվային և Վաշինգտոնին ճնշում գործադրել Սիրիայում հակամարտության կողմերի վրա՝ բախումների դադարեցման հասնելու համար։
Ընդ որում՝ ամերիկյան կողմը հայտարարել է, որ հույս ունի, որ մարտական գործողությունները կդադարեցվեն նշված շրջաններում, ինչպես նաև Հալեպում, որը Ռուսաստանն ավելի վաղ հրաժարվել է ներառել Սիրիայի այն շրջանների ցանկում, որտեղ գործում է հրադադարը:










