Մեքսիկայի ոստիկանությունն ավելի քան 70 տաքսու վարորդի է ձերբակալել

10:08 • 30.04.16

Մեքսիկայի իշխանությունները տաքսու 73 վարորդի են ձերբակալել, ովքեր արգելափակել են Մեխիկոյի և Ակապուլկոյի միջև գտնվող մայրուղին, գրում է РИА Новости-ն:
 

Աղբյուրը նշել է, որ ակցիայի մասնակիցները պահանջել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները շրջանում: Ցուցարարների մի մասը դեմ է արտահայտվել նաև կակաչի դաշտերի քիմիական մշակմանը, քանի որ, ըստ ԶԼՄ-ների, վտանգավոր քիմիկատներն աղտոտում են մոտակա ջրամբարները:

 

Ցույցի որոշ մասնակիցներ շտապել են թաքնվել ոստիկանության ժամանումից հետո։ Իրավապահ մարմինների աշխատակիցները լքված մեքենաներում հայտնաբերել են հրացաններ և կոկաինով պայուսակ, հայտնել է ոստիկանության պետը:


Նրա խոսքով՝ ցուցարարների հետ բախումների ժամանակ 4 ոստիկան է տուժել։

 

Մեքսիկայի ոստիկանությունն ավելի քան 70 տաքսու վարորդի է ձերբակալել