Անկարայում ԻՊ-ի 4 զինյալ է ձերբակալվել. նրանք մտադիր էին մայիսի 1-ին ահաբեկչություն իրականացնել

11:02 • 01.05.16

Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունն ու հետախուզական ծառայությունը համատեղ գործողություն են իրականացրել՝ մայրաքաղաքում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կանխելու համար:


Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, տարբեր վայրերում համաժամանակյա գործողության ընթացքում 4 կասկածյալ է ձերբակալվել:
 

Նշվում է, որ ձերբակալվածները ենթադրաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են:
 

Նրանք Անկարայում մտադիր են եղել ահաբեկչություն իրականացնել մայիսի 1-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում:

 

Ոստիկանական հատուկ գործողությունը դեռ շարունակվում է:

Անկարայում ԻՊ-ի 4 զինյալ է ձերբակալվել. նրանք մտադիր էին մայիսի 1-ին ահաբեկչություն իրականացնել