Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

10:07 • 01.05.16

Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
 

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ