50 տարվա մեջ առաջին անգամ կրուիզային նավն ԱՄՆ-ից ուղևորվել է Կուբա
ԱՄՆ Մայամի քաղաքի նավահանգստից 50 տարվա մեջ առաջին անգամ ճանապարհորդական նավ է ուղևորվել Կուբա, գրում է РИА Новости-ն:
Adonia նավը սկսել է ճամփորդությունը տեղի ժամանակով ժամը 16:00-ին` 700 ուղևոր տեղափոխելով։ Սպասվում է, որ այն Հավանայի նավահանգիստ կժամանի երկուշաբթի առավոտյան:
ԱՄՆ-ն և Կուբան 2014-ի վերջին հայտարարել էին հարաբերությունների աստիճանաբար կարգավորման աշխատանքների սկսման մասին: Այս ժամանակահատվածում երկու երկրները վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, Հավանա է այցելել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։










