Չինաստանում երեխան լույս աշխարհ է եկել ձեռքի 15 և ոտքի 16 մատներով (լուսանկարներ)

21:59 • 02.05.16

Չինաստանում 3 ամիս առաջ լույս աշխարհ եկած տղան ձեռքի 15 և ոտքի 16 մատ ունի:  Հոնկոնգ անունը ստացած երեխան նաև երկուական ափ ունի ամեն մի ձեռքի վրա, բայց բութ մատեր չունի:  

Daily Mail-ի հաղորդմամբ` նախածննդյան շրջանում արված հետազոտությունների ժամանակ ծնողներին  տեղյակ չեն պահել, որ պտղի ձևախախտումների մասին:

Երեխայի ծնողները հուսահատ կերպով փորձում են բուժում գտնել իրենց տղայի համար, քանի որ իրենց  նահանգային հիվանդանոցի բժիշկներն ասել են, որ վիրահատությունը չափազանց բարդ կլինի:

Բժիշկները նշել են, որ երեխայի մոտ պոլիդակտիլիայի ծայրահեղ բարդ  դեպք է: Դա հազվադեպ հիվանդություն է, որի պարագայում երեխաները ավելորդ մատներով են լույս աշխարհ գալիս: Դա պատահում է 1000-ից մեկի դեպքում: Սակայն Հոնկոնգի մոտ ավելորդ մատները չափազանց շատ են:
 

Չինաստանում երեխան լույս աշխարհ է եկել ձեռքի 15 և ոտքի 16 մատներով (լուսանկարներ)