Հակառակորդը դիպուկահար զինատեսակներից կրակել է Տավուշում հայ դիրքապահների ուղղությամբ. ՊՆ

09:31 • 02.05.16

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

 

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

 

Հակառակորդը դիպուկահար զինատեսակներից կրակել է Տավուշում հայ դիրքապահների ուղղությամբ. ՊՆ