ՃՏՊ Վարդենիս -Կարճաղբյուր ավտոճանապարհին.կան զոհեր և վիրավորներ

09:13 • 02.05.16

Մայիսի 1-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220» մակնիշի 15 LO 370 և «Kia Sonata» մակնիշի 198 LO 61 պետհամարանիշներով ավտոմեքենաները։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com  կայքը՝ վթարի հետևանքով 6 հոգի մահացել է. 3-ը «Mercedes»-ից, 3-ը` «Kia»-ի, որի ևս 1 ուղևոր` անչափահաս երեխա, տեղափոխվել է հիվանդանոց: Նշենք, «Kia»-ն տաքսի ծառայության մեքենա էր:
 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2014 թ. ծնված Հ. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


Փրկարարները «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Գ.-ին, Մ. Ա.-ին և Ն. Գ.-ին: Վերջինս տեղի ուժերով տեղափոխել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են նրա մահը:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
 

ՃՏՊ Վարդենիս -Կարճաղբյուր ավտոճանապարհին.կան զոհեր և վիրավորներ