Հալեպում հրթիռակոծությունները շարունակվում են. կողմերը միմյանց են մեղադրում (լուսանկարներ, տեսանյութ)
Սիրիայի Հալեպ քաղաքի այն շրջաններում, որոնք ապստամբների վերահսկողության տակ են, իշխող ռեժիմն ավիահարվածներ է հասցրել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ։ Վերջին օրերին Սիրիայում ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի, գրում է The Daily Mail-ը։
Հրադադարի խախտումների համար, սակայն, սիրիական ռեժիմը մեղադրում է ահաբեկչական խմբավորումներին, որոնք չեն միացել հրադադարին և շարունակում են հրթիռակոծել քաղաքի բնակելի թաղամասերը։
Վերջին օրերին իրավիճակը լարված է նաև քրիստոնեաբնակ ու հայաբնակ թաղամասերում, որտեղ ահաբեկիչների արձակած ինքնաշեն հրթիռներից շենք էր փլուզվել՝ փլատակների տակ թողնելով տասնյակ մարդկանց։
Շաբաթ օրը «լռության ռեժիմ» է հայտարարվել Սիրիայի Լաթաքիա նահանգում, ինչպես նաև մայրաքաղաք Դամասկոսում։






















