Հիմալայներում 16 տարի անց գտել են «աշխարհի լավագույն լեռնագնացի» մարմինը
Հիմալայներում 16 տարի անց հայտնաբերել են «աշխարհի լավագույն լեռնագնաց» Ալեքս Լոուի և նրա հետ ճանապարհորդող օպերատոր Դևիդ Բրիջեսի մարմինները, գրում է The Guardian-ը:
Նրանց մնացորդները լեռնագնացները գտել են չինական Շիշաբանգմա լեռան վրա հալած սառցադաշտում։ Հագուստի և ուսապարկերի նկարագրությամբ հաջողվել է պարզել մահացածների ինքնությունը։
Արշավախմբի ողջ մնացած մասնակից Քոնրադ Անկերը հաստատել է, որ դա Լոուն և Բրիջեսն են։
40-ամյա ամերիկացի Լոուն համարվում էր աշխարհի լավագույն լեռնագնացը։ Նա և Բրիջեսը մահացել են ձնակույտի հետևանքով։
Լեռնագնացի այրին շնորհակալություն է հայտնել իր մահացած ամուսնու մնացորդները գտած ճանապարհորդներին։










