Ավստրալիայի փոխվարչապետը համացանցի աստղ է դարձել «զզվելի արարած ծածանների» մասին ելույթից հետո (տեսանյութ)

14:17 • 02.05.16

Ավստրալիայի փոխվարչապետ Բարնեբի Ջոյսը համացանցի աստղ է դարձել ծածանների մասին ելույթից հետո։ Իր ելույթում նա ծածաններին անվանել է «զզվելի, կեղտ ծծող էակներ», գրում է РИА Новости-ն:

 

Ավելի վաղ ավստրալական իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են ավելի քան 11 միլիոն դոլար ծախսել երկրի ջրամբարները եվրոպական ծածանից մաքրելու համար։ Առաջարկվել է այդ ձկներից ազատվել հերպեսի վիրուսի միջոցով:

 

Նրա ելույթի ձայնագրությունում երևում է, թե ինչպես է քաղաքական գործիչը հարցի քննարկման ժամանակ ավելի ու ավելի ոգևորվում, իսկ վերջում բառացիորեն բացականչում է՝ կրկնելով «զզվելի էակների» մասին խոսքերը։

 

«Մենք չենք ցանկանում գործ ունենալ ծածանների հետ: Մենք պետք է ազատվենք ծածաններից: Մենք կոալիցիայի հետ ցանկանում ենք վստահ լինել, որ մեզ մոտ մաքուր գետեր են և առողջ տնտեսություն»,- հայտնել է Բարնեբի Ջոյսը։

 

Ջոյսի զգացմունքային ելույթն ավստրալական սոցցանցերում կատակների հիմնական թեման է դարձել։

 

Ավստրալիայի փոխվարչապետը համացանցի աստղ է դարձել «զզվելի արարած ծածանների» մասին ելույթից հետո (տեսանյութ)