Դանիան երկարաձգել է Գերմանիայի հետ սահմանին ժամանակավոր վերահսկողությունը

15:54 • 02.05.16

Դանիայի իշխանությունները որոշել են երկարաձգել Գերմանիայի հետ սահմանին ժամանակավոր վերահսկողությունը մինչև հունիսի 2-ը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով միգրացիայի և ինտեգրման նախարարության հայտարարությունը:

 

Դանիայի կառավարությունն առաջին անգամ սահմանային ժամանակավոր վերահսկողություն էր սահմանել Գերմանիայի հետ սահմանին հունվարի 4-ին՝ երկրում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար:

 

Իշխանությունները ևս 30 օրով սահմանային վերահսկողության երկարաձգումն անհրաժեշտություն են համարում, նշվում է նախարարության հայտարարությունում:

 

Ապրիլի սկզբին Դանիան արդեն երկարացրել է սահմանին ժամանակավոր վերահսկողությունը մինչև մայիսի 3-ը:

 

ԵՄ-ի սահմանային Frontex գործակալության տվյալներով՝ 2015 թվականին Եվրամիություն է ժամանել 1,8 միլիոն ներգաղթյալ։