Գերմանիայում մուսուլմանական համայնքները հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում են գտնվում

16:40 • 02.05.16

Գերմանիայի հատուկ ծառայությունները հետևում են մուսուլմանական 90 համայնքների՝ երկրում ահաբեկչության սպառնալիքի ֆոնին, հայտարարել է Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը։

 

«Մենք հետևում ենք Գերմանիայի մզկիթներին կից 90 մուսուլմանական համայնքների,  որտեղ արաբերեն են խոսում»,-ասել է Մաասենն ARD-ին տված հարցազրույցում։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նրա հավաստմամբ՝ խոսքն այն մզկիթների մասին է, որոնք հետնաբակ ունեն. այնտեղ քարոզիչները կարող են ժողովներ անցկացնել։

 

Մաասենը հայտարարել է, որ Գերմանիայում ահաբեկչության սպառնալիքը նախկինի պես բարձր է, և հիշեցրել է, որ հատուկ ծառայություններին հայտնի են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մտադրությունների մասին, որոնք ահաբեկչություններ են պլանավորում Գերմանիայում։