Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի հարձակումների թիվը հասել է ռեկորդային մակարդակի

19:49 • 02.05.16

Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումների թիվը հասել է առավելագույն մակարդակի՝ սկսած 2014 թվականից: Այդ մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱՄՆ-ում գտնվող IHS Jane's 360 ռազմական հետազոտությունների կենտրոնին:

HIS Jane’s-ի տվյալներով՝ 2016 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում ԻՊ-ի գրոհայինները մահվան դեպքեր գրանցած 891 ռազմական հարձակում են իրականացրել և 2,15 հազար՝ ոչ ռազմական: Այդ ցուցանիշները 16,7 և 43,9 տոկոսով բարձր են 2015 թվականի չորրորդ եռամսյակի վերից:

Իրականացված հարձակումների հետևանքով՝ մահացել է 2,15 հազար մարդ, ինչը 44 տոկոսով շատ է, քան նախորդ եռամսյակում, նշվում է զեկույցում:

HIS-ի զեկույցում նշվում է նաև, որ գրոհայինների հարձակումների թիվն աճել է նաև Լիբիայում, որտեղ հարձակումների են ենթարկվել հիմնականում նավթային օբյեկտները:

 

 

Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի հարձակումների թիվը հասել է ռեկորդային մակարդակի