«ԻՊ»-ը ստանձնել է Բաղդադի ահաբեկչության պատասխանատվությունը

21:21 • 02.05.16

«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Բաղդադում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը:

Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հավելելով, որ պայթյունների հետևանքով  զոհերի թիվը հասել է 18-ի:

Իսլամիստական խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ ահաբեկչությունն իրականացրել է ականապատ մեքենայի ղեկին նստած մահապարտը:

Ինչպես արդեն հաղորդել էինք` պայթյուն էր որոտացել Բաղդադի հարավային թաղամասում և Էթ-Թարմիա արվարձանում: Նախկինում հաղորդվում էր 14 զոհի և 30 վիրավորների մասին:  Եվ մեկ պայթյուն էր որոտացել Էլ-Հալիսե թղամասում, որտեղ մեկ մարդ զոհվել է,  2-ը` վիրավորվել:

 

 

«ԻՊ»-ը ստանձնել է Բաղդադի ահաբեկչության պատասխանատվությունը