Ֆրանսիացի լրագրողն ահաբեկչական խմբավորման անդամ է ձևացել և ֆիլմ նկարահանել ԻՊ-ի մասին

10:01 • 02.05.16

Ֆրանսիացի լրագրողը երեք ամսով ներթափանցել է ծայրահեղական խմբավորման համար ջիհադականներ պատրաստող խումբ ու գաղտնի տեսախցիկով նկարահանել, թե ինչպես են նրանք Ֆրանսիայում ահաբեկչություն նախապատրաստում «Իսլամական պետության» անունից, գրում է РИА Новости գործակալությունը։


Հանդես գալով որպես Սաիդ Ռամզի՝ նա հետաքննություն է անցկացրել «Ալլահի մարտիկները» փաստագրական ֆիլմի համար, որը պետք է պատմեր, թե ինչպիսին են երիտասարդ ջիհադականները։ Ֆիլմի ցուցադրությունը Ֆրանսիայում նախատեսված է այսօր։


«Իմ նպատակն էր հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց գլուխներում»,-ասել է լրագրողը։


Նրա խոսքով՝ նրանց գործողություններում իսլամի որևէ նշան չի եղել։ Չի եղել նաև աշխարհը բարեփոխելու ցանկություն։


«Միայն կորսված, շփոթված, ինքնասպանական հակումներով, մարդկանց ազդեցության տակ հեշտությամբ ընկնող երիտասարդներ են»,-ասել է Ռամզին։


Նա հաղորդել է, որ ծայրահեղականների հետ շփման մեջ է մտել սոցցանցի միջոցով։
Դրանից հետո նա մշտապես գտնվել է նրանց ճամբարում։

 

Մի անգամ մի կին նրան ցուցումներով նամակ է հանձնել։ Նամակում եղել է պլան, թե ինչպես հարձակում իրականացնել գիշերային ակումբի վրա։


Պլանը կյանքի կոչելու ժամանակ խումբը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։ Նրանց ծրագիրը խափանվել է։

Ֆրանսիացի լրագրողն ահաբեկչական խմբավորման անդամ է ձևացել և ֆիլմ նկարահանել ԻՊ-ի մասին