Սիրիայում հրադադարի վերականգնման հարցում տեսակետների մերձեցում կա. Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ Ժնևում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի և կոալիցիոն գործընկերների հետ բանակցությունների ընթացքում Սիրիայում՝ նաև Հալեպում հրադադարի վերականգնման հարցում «տեսակետների մերձեցում» է տեղի ունեցել, գրում է gazeta.ru-ն։
«Մենք դիրքորոշումների փոխըմբռնման ենք հասնում, սակայն դեռ պետք է որոշ աշխատանք կատարենք, և հենց այդ պատճառով էլ մենք այստեղ ենք»,-ասել է Քերին Սաուդյան Արաբիայի գործընկերոջ հետ հանդիպման մեկնարկին։
Ջուբեյրը դատապարտել է Սիրիայում հակամարտության սրումը՝ այն «մարդասիրական իրավունքների խախտում» համարելով։
Նախարարը դրա համար մեղադրել է կառավարական ուժերին, որոնք Հալեպում ավիահարվածներ են հասցրել, և նախագահ Բաշար ալ-Ասադին կոչ է արել հեռանալ պաշտոնից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ժնև է մեկնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի հետ հանդիպման համար։










