Հյուսիսային Կորեայում ժամանակավորապես արգելել են հարսանիքներն ու թաղումները

09:44 • 02.05.16

Հյուսիսային Կորեայում Աշխատավորական կուսակցության համագումարին ընդառաջ անվտանգության նկատառումներով արգելել են հարսանիքներն ու թաղումները, գրում են հարավկորեական լրատվամիջոցները։
 

Համագումարը, որը կբացվի մայիսի 6-ին, կանցկացվի 36 տարվա մեջ առաջին անգամ։

 

Հարավկորեական լրատվական գործակալության աղբյուրը նշում է, որ Հյուսիսային Կորեայում հատուկ ժամանակաշրջան է հաստատվել. մայրաքաղաք Փհենյանում սահմանափակվել է մուտքը, նկատվում է նաև զգոնության ավելացում Չինաստանի հետ սահմանի երկայնքով:

 

Մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար, քաղաքացիներին հանձնարարված է հրաժարվել զանգվածային միջոցառումներից, նույնիսկ՝ հարսանիքներից ու թաղումներից։
 

Աղբյուրը նշում է, որ համագումարը կոչված է ամրապնդելու երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի իշխանությունը։

 

Հյուսիսային Կորեայում ժամանակավորապես արգելել են հարսանիքներն ու թաղումները