Առաջնագծի տարբեր ուղղություններում հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր են նկատվում. ԼՂՀ ՊՆ

13:56 • 02.05.16

Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր. տեղեկացնում է  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։


ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:


Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան:


Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ:


 

Առաջնագծի տարբեր ուղղություններում հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր են նկատվում. ԼՂՀ ՊՆ