Բարաք Օբամայի ավագ դուստրը Հարվարդում կսովորի

10:21 • 02.05.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը` Մալիան, 2017-ին կընդունվի Հարվարդի համալսարան։ Նա դպրոցը կավարտի այս տարվա հունիսին, սակայն մեկ տարի մտադիր է նվիրել հասարակական աշխատանքին, գրում է BBC-ն։
 

Սպիտակ տան հայտարարությունում ասվում է, որ Մալիան ընդմիջում կտա մեկ տարով իր կրթության հարցում:

 

Նախագահի 17-ամյա դուստրը հետևում է իր ծնողներին, ովքեր սովորել են Հարվարդի իրավաբանական ֆակուլտետում:

 

Ամերիկյան մամուլը բազմաթիվ ենթադրություններ է արել նրա՝ համալսարանի ընտրության վերաբերյալ:

 

Այժմ Մալիան և նրա քույրը` Սաշան, ով 15 տարեկան է, սովորում են Վաշինգտոնի հեղինակավոր մասնավոր դպրոցներից մեկում։

 

Բարաք Օբամայի ավագ դուստրը Հարվարդում կսովորի