Մերկելը Ճապոնիային առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին. The Japan News
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2015թ. մարտին Տոկիո կատարած այցի ժամանակ առաջարկել է վարչապետ Սինձո Աբեին անդամակցել ՆԱՏՕ-ին։
«Սինձո, իսկ ի՞նչ կլինի, եթե Ճապոնիան միանա ՆԱՏՕ-ին: Այդ հարցում ես կարող եմ համոզել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնին ու Ֆրանսիայի նախագահ Օլանդին»,-ասել է Մերկելը։
Ինչպես նշում է The Japan News թերթը, թեև Մերկելի առաջարկն այդքան էլ գրավիչ չի եղել վարչապետի կամար, այնուհանդերձ` որոշակի հետաքրքրություն ցուցաբերելու ու անդաստիարակ չթվալու համար Աբեն պատասխանել է, որ «ապագայում նման բան հնարավոր է»։
Միևնույն ժամանակ, Ճապոնիայի ղեկավարն ընդգծել է, որ այժմ ՆԱՏՕ-ին միանալու դեպքում «իրենց բանակցությունները Ռուսաստանի հետ կդադարեցվեն»։
Աղբյուրը նկատում է,որ Ռուսաստանը բավական բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի շրջանակում Եվրոպայում զինվորականների թվաքանակի ավելացմանը։ Եվ եթե Աբեն հրապարակայնորեն հայտարարեր Ճապոնիայի` Հյուսիսատլանտյան դաշինքին ադամակցելու մասին, ապա Ռուսաստանի հետ վիճելի տարածքների շուրջ բանակցությունները փակուղու առաջ կկանգնեին։










