ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսել ՌԴ սահմանների մոտ

12:21 • 02.05.16

Էստոնիայում սկսվել են ՆԱՏՕ-ի Spring Storm զորավարժությունները, հայտնում է ТАСС-ը։

 

Զորավարժությունները կանցկացվեն մայիսի 2-19-ն ընկած ժամանակահատվածում, դրանց կմասնակցի 6.000 մարդ:

 

Նշվում է, որ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ։

 

Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ մասնակիցների թվում են Հյուսիսատլանտյան դաշինքի տասը անդամ երկրներից զինվորներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից:

 

Հայտնի է, որ զորավարժություններին մասնակցում են լեհական Սու-22 ռմբակոծիչներ և ամերիկյան F-16-եր, ինչպես նաև՝ CH-47 Chinook ուղղաթիռներ։

ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսել ՌԴ սահմանների մոտ